Մուրադ Կարապետյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուրադ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (2004) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Հայաստանի ազգագրության թանգարան |
Ծնողներ | հայր՝ Լևոն Կարապետյան |
Մուրադ Լևոնի Կարապետյան (հուլիսի 3, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2004):
Լևոն Սեդրակի Կարապետյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրադ Կարապետյանը ծնվել է 1965 թվականի հուլիսի 3-ին, Երևանում։ 1990 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1998 թվականից աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում, 2002 թվականից, միաժամանակ՝ ՀՀ ՊՆ Սարդարապատի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պատմության թանգարանի փոխտնօրեն[2]։
Աշխատությունները վերաբերում են 1914-1920 թվականներին հայկական զինուժի պատմությանը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920)։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ցեղասպանության և սփյուռքահայության պատմության թանգարան-ինստիտուտ, Երևան, Գիտություն, 1996 (համահեղինակ)[3][4]։
- Հայկական կամավորական խմբերը և ազգային գումարտակները Կովկասյան ռազմաճակատում (1914-1917 թվականներ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1999 (համահեղինակ)[5]։
- Первый военный министр Первой Республики Армения: Генерал-лейтенант Ованес Ахвердян. Жизнь и деятельность.: Воспоминания. Краткий очерк О. Ахвердяна о деятельности Военного Министерства РА, Ереван: Наапет, 2003.[6]
- Հայազգի զինվորականները ռուսական բանակում (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ), Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, Գիտություն, 2008 (համահեղինակ)[7]։
- Ռուսական կայսրության բանակի հայ զորապետերի հայկական կազմավորումների և Հայաստանի Հանրապետության ռազմական պատմության աղբյուրագիտական ուրվագծեր։ (XIX դարի վերջ- XX դարի սկիզբ), Երևան, ԳԱԱ հրատարակություն, 2010 (համահեղինակ)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=11439&msclkid=9064a916cfcf11ecb193965ec028972a
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Կարապետյան, Մուրադ Լևոնի; Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի; Զոհրաբյան, Էդիկ Արտեմի (1996). Ավետիսյան, Հրանտ Ալեքսանի (ed.). Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920) = Армия Республики Армения (1918-1920). ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: Գիտություն.
- ↑ Karapetyan, Murad Levoni (1996). Hayastani Hanrapetutʻyan banakě: (1918-1920). HH GAA "Gitutʻyun" Hratarakchʻutʻyun.
- ↑ Կարապետյան, Մուրադ Լևոնի (1999). Ավետիսյան, Հրանտ Ալեքսանի (ed.). Հայկական կամավորական խմբերը և ազգային գումարտակները Կովկասյան ռազմաճակատում (1914-1917 թթ.) =: Армянские добровольческие дружины и национальные батальоны на Кавказском фронте (1914-1917). ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. ISBN 978-5-8080-0426-9.
- ↑ Կարապետյան, Մուրադ Լևոնի (2003). Ղարիբջանյան, Ստեփան Գևորգի (ed.). Первый военный министр Первой Республики Армения: Генерал-лейтенант Ованес Ахвердян. Жизнь и деятельность: Воспоминания. Краткий очерк О. Ахвердяна о деятельности Военного Министерства РА. Армяне-генералы русской армии. Ереван: Наапет. ISBN 978-99930-994-6-8.
- ↑ Կարապետյան, Մուրադ Լևոնի; Օհանյան, Սեյրան (2008). Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի (ed.). Հայազգի զինվորականները ռուսական բանակում (XiX դարի վերջ-XX դարի սկիզբ). Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ. Երևան: Գիտություն. ISBN 978-5-8080-0718-5.
- ↑ Կարապետյան, Մուրադ Լևոնի (2010). Չիլինգարյան, Դ (ed.). Ռուսական կայսրության բանակի հայ զորապետերի հայկական կազմավորումների և Հայաստանի Հանրապետության ռազմական պատմության աղբյուրագիտական ուրվագծեր։ XIX դարի վերջ- XX դարի սկիզբ. Մեսրոպ արք. Աշճեան մատենաշար. Երևան: ԳԱԱ հրատ. ISBN 978-99941-73-45-7.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրադ Կարապետյան» հոդվածին։ |